▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալաթիայում 200-ամյա հայկական պատմական տունն ապամոնտաժվել է

Թուրքիայի Մալաթիայի նահանգի Դարենդե շրջանում քանդվել է պատմական հայկական շինություն: Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` Դարենդեի քաղաքապետարանը որոշում է կայացրել ապամոնտաժել շրջանի բոլոր վթարային ու կիսաքանդ շինությունները: Այդ որոշման շրջանակներում ապամոնտաժվել է նաև Դարենդեի «Հայիք Էրթեղի» թաղամասի ամենահին տներից մեկը` ժողովրդի շրջանում «Դեմիրջիլեր Էվի» (Երկաթագործների տուն) անունով հայտնի, 200-ամյա հայկական տունը: Անտերության մատնված 20 սենյականոց պատմական տունը մոտ 20 տարի դատարկ մնալուց հետո հայտնվել է վթարային վիճակում, ապա` քաղաքապետարանի կողմից քանդվել: Տան ներկայիս սեփականատեր Հաջը Ահմեթ Սոյլեմեզը ասել է. «Մեր տունը Դարենդեի ամենահին տունն էր: Հայերից էր մնացել: Դռները և առաստաղը փայտագործ վարպետների ձեռքի աշխատանքն էր: Սա մի մշակութային արժեք էր, որը անտերության մատնվեց ու քանդվեց»:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին