▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեռափոխության նպատակով կլինե՞ն բժշկական միջամտություններ Հայաստանում

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրապարակել է զեկույց՝ տրանսգենդեր անձանց սեռափախության կարիքների շրջանակներում իրավական խոչընդոտների գնահատման մասին:
ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Հայաստանն իրեն հռչակել է ժողովրդավարական երկիր, որի հիմնական ուղենիշը լիբերալ արժեքների ինստիտուցիոնալացումն ու իրացումն է: Այս իմաստով պետությունը և բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու միությունները պետք է գործեն ՀՀ սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում՝ ունենալու իրենց ներդրումը ժողովրդավարական արժեքները կրող հասարակության կերտման գործընթացում: Ժողովրդավարության մասին վկայող կարևորագույն գործոններից մեկը մարդու իրավունքների գերակայությունն է հասարակությունում: Այս համատեքստում, չնայած ժողովրդավարությանն ուղղված պետական ու ոչ պետական մի շարք կառույցների գործունեությանը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների տեսանկյունից շարունակում է խոցելի մնալ ԼԳԲՏԻ համայնքը: Այս մասին են վկայում մի շարք տեղական և միջազգային կառույցների ուսումնասիրություններ:
Վերջինիս անդամների հանդեպ խտրական վերաբերմունքը տարածված է Հայաստանի հետերոնորմատիվ իրականությունում: Խնդրահարույց են մասնավորապես առողջապահական համակարգում գոյություն ունեցող խոչընդոտները, երբ մի շարք բժիշկներ խտրականության են ենթարկում ԼԳԲՏԻ անձանց՝ հրաժարվելով բժշկական ծառայություններ տրամադրել վերջիններիս իրենց փաստացի կամ հնարավոր սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքության պատճառով: Այս կոնտեքստում խոցելի են հատկապես տրանսգենդեր անձիք, ովքեր կարիք են ունենում այնպիսի բժշկական ծառայությունների ստացման, որոնք չունեն ԼԳԲՏԻ համայնքի այլ անդամներ(հորմոնաթերապիա, սեռափոխության վիրահատություն):
Ինչպես գիտենք, տրանսգենդեր (գենդերափոխ) տերմինը վերաբերում է այն տրանսանձանց, ովքեր մշտապես ապրում են իրենց նախընտրած գենդերին համապատասխան, միևնույն ժամանակ բժշկական միջամտության ենթարկվելը պարտադիր պայման չէ: Սակայն մի շարք դեպքերում տրանսգենդեր անձիք կարիք են ունենում դիմել բժշկական միջամտության սեռափոխություն իրականացնելու նպատակով և հենց այստեղ է, որ խնդիրն ավելի է խորանում: Անձիք բախվում են ոչ միայն հասարակության մեջ գործող արժեհամակարգից բխող խոչընդոտների, այլ նաև օրենսդրական դաշտի բացերին, ինչի պատճառով սեռափոխության վիրահատություններ դեռևս չեն իրականացվում ՀՀ-ում:
Այս ամենի համատեքստում առաջանում են մի քանի էական հարցադրումներ:
Արդյոք տրանսգենդեր համայնքի խնդիրների շարքում առաջնայի՞ն է սեռափոխության հարցը
Ինչպիսի՞ խոչընդոտների են բախվում սեռափոխության հարցի առջև կանգնած անձիք,
Ի՞նչ լուծման ձևեր են մինչ այժմ գտել տրանսգենդեր անձիք,
Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այդ խնդիրների համակարգային հաղթահարման համար,
Տրանսգենդեր համայնքի խնդիրների շարքում ի՞նչ դեր ունեն իրավական-օրենսդրական բացերը»:


Զեկույցը կարող եք ներբեռնել այստեղից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին