▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հին իրերի գեղեցկությունը նրանում է, որ դրանք հասել են մինչև մեր օրեր

Երևանի կենտրոնական հատվածում հին շենքերի քանդումը տարբեի կերպ բացատրող և արդարացնող մարդիկ չգիտեն մի պարզ ճշմարտություն, որն արտահայտել է Ժան Բոդրիյարը. "Հին իրերի գեղեցկությունը նրանում է, որ դրանք հասել են մինչև մեր օրեր":
Եվ իրոք, երբ պեղումների ժամանակ մի փոքր իր են գտնում, որն այլևս ոչ մեկին պետք չէ և դրանից մի քանի հատ էլ արդեն գտել են, միևնույն է, այդ գտածոն ոչ թե շպրտում են, այլ խնամքով տանում թանգարան, նաև սերունդներին ցուցադրելու համար:

Եթե մի փոքր առարկան նման ուշադրության է արժանանում, և դա նորմալ մարդկային քաղաքակիրթ վերաբերմունք է անցյալի նկատմամբ, ապա այս ամենն առավել ևս ճիշտ է մի ամբողջ շենքի համար:

Բոլորիս տներում կան հին, այլևս չօգտագործվող իրեր, որոնք մեզ են հասել ծնողների ծնողներից, բայց մենք պահում ենք դրանք զուտ որովհետև այդ իրերը հասել են մեզ, և մենք բարոյական իրավունք չունենք կտրելու ժամանակի մեջ նրանց ճամփորդությունը:

 

 

Մովսես Դեմիրճյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին