▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են նորապսակներին ասում՝ «Սիմեոն ծեր լինես»

Փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջը: Այն համընկնում է Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո ժամկետին և նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»:

ԱՀԹ Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանի խոսքով՝ արգելվում է կրակի շուրջը պտտվելն այն ընկալմամբ, որ պաշտամունքի նման չլինի, իսկ կրակի վրայով թռնելն ավելի շատ հին ընկալում է, որը զոհաբերության հետ կապ ունի, սակայն Գր.Լուսավորիչ մեր վարդապետը սա մեկնաբանում է որպես զվարճության առիթ:

Մեր այն դիտարկմանը, որ հեթանոսների խոսքով՝ Տյառնընդառաջի արմատները գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից և տոնը նվիրված էր Տիրին ու Վահագին, Տեր Նշան քահանա Ալավերդյանը նկատեց.

«Քրիստոնեության հենց առաջին դարից սկսած մենք տեսնում ենք, որ նրան հակառակվելու զանազան աղանդներ կան: Հիմա, այն ինչ կա՝ կարող ենք հեթանոսական աղանդ կոչել, քանի որ այժմյան հեթանոսական խմբերն ընդամենը ռոմանտիկ մոտեցումներ ունեն այն ամենի նկատմամբ, ինչ-որ ունեցել ենք նախաքրիստոնեական շրջանում: Այն ժամանակ եղել են տարբեր պիղծ տոներ, օրինակ՝ սրբազան անառուկությունը: Հիմա որևէ հայ թույլ չի տա իրեն նման բան անել: Մենք չենք ժխտում, որ հեթանոս եղել ենք, բայց գիտակցելով խավարի ու լույսի տարբերությունը՝ ընտրել ենք քրիստոնեությունը: Մեր սուրբ հայրերը մաքրել են այն, ինչ որ Աստծուն չի վերաբերում: Սա ունի Քրիստոսի լույսն տուն տանելու խորհուրդը»:

Տեր Նշանն անդրադարձավ նաև շատ հնչող հարցին՝ արդյո՞ք նշանադրվածները կարող են նշել այս տոնը.

«Սա նոր ամուսնացածների համար է, իսկ այդ օրն ամենաշատը հնչող մաղթանքը հետևյալն է՝ «Սիմեոն, ծեր լինես»: Այս ծերունին ապրել է 200 տարուց ավելի: Աստված նրան խոստացել էր, որ չի մեռնի, մինչև չտեսնի Փրկչին:  Աստվածաշնչում պատմվում է, որ հրեական օրենքի համաձայն 40-օրական մանուկ Քրիստոսին ծնողները տանում են տաճարին ընծայելու: Երբ Հիսուսը մտնում է Երուսաղեմ, մեծ աղմուկով բացվում են տաճարի արևելյան դռները, որ դարեր շարունակ փակ էին: Եվ, ահա, Սիմեոն ծերունին ընդառաջ է գնում Քրիստոսին, գրկում նրան ու խնդրում Աստծուն.«Թող խաղաղությամբ մահանամ, որովհետեւ տեսա քո խոստացած փրկությունը»

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին