▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության տնօրեն Կարեն Վարդանյանի հայտարարությունը

Հարգելի գործընկերներ

Հայ ադրբեջանական իրադարձությունները ստիպում են նորովի մոտեցումներ որդեգրել եղած և սպասվող մարտահրավերներին դիմագրավելու համար:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՏՀՏ/ԲՏ ոլորտի մասնագիտական խմբեր է կազմել մոբիլիզացիոն ծրագիր հետևյալ ուղղություններով՝

1. Գաղտնագրված կապի միջոցներ
2. Անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում
3. Անօդաչու թռչող սարքերի չեզոքացում
4. Զորամիավորումների ավտոմատ ղեկավարման համակարգերի ներդրում
5. Ինֆորմացիոն հակազդեցություն/պատերազմ
6. Հարձակվողական զինատեսակների ստեղծում

Եթե ցանկություն ունեք կամավորական սկզբունքներով ընդգրկվելու այս խմբերից որևէ մեկում, խնդրում ենք գրել հետևյալ հասցեյով:projects@uite.org անպայման նշելով Ձեր մասնագիտական հմտությունները, կոնտակտային տվյալները և որ ամենակարևորն է, թե որ սեկցիայում եք ցանկանում ներդրում ունենալ:

Խնդրում եմ տեղեկացնել եթե կարող եք տրամադրել
• Տարածքներ գրասենյակների և ժողովների համար, 
• Ավտոմեքենաներ,
• Սարքավորումներ և այլ ռեսուրսներ

Այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել վերոհիշյալ գործընթացին, տեղեկացնում ենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը բացել է հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարներն կուղղվեն ռազմարդյունաբերական մշակումների նախատիպերի ստեղծմանը։
Կոնվերս Բանկ ՓԲԸ
ՀՀ դրամ 19300 52916980200

Փոխանցում կատարելու վերաբերյալ խնդրում եմ տեղեկացնել՝ նամակ հղելով projects@uite.org :

Հարգանքով՝
Կարեն Վարդանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին