▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակարանը, որից հրաժարվեցին զոհված փոխգնդապետի հարազատները, կհատկացվի այլ զոհվածի ընտանիքի

Nyut.am-ը գրում է.

Ապրիլի 2-ին Ջաբրայիլի մարտերում նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքը հրաժարվելէ «SOS Գյումրի» ծրագրի շրջանակում ՀՀԿ-ական պատգամավոր  Արման Սահակյանի կողմից իրենց նվիրաբերված  բնակարանից: Փոխգնդապետ Առաքելյանի կինը երկու զավակների հետ ապրում է հայրական փոքրիկ բնակարանում: galatv.am-ին տված հարցազրույցում  փոխգնդապետի հայրը` Գևորգ Առաքելյանը, նշում է, որ իրենց է հանձնվել մի բնակարան, որն ունի բազմաթիվ թերություններ, վերանորոգման խիստ անհրաժեշտություն, տանիքի վերակառուցման խնդիր և գտնվում է Մուշ-2 թաղամասում, այն դեպքում, որ ինքը կցանկանար, որ որդու ընտանիքին հատկացվող բնակարանը լիներ ավելի մոտ իրեն, որ կարողանա հաճախ տեսակցել թոռներին: Փոխգնդապետի հայրը կարծում է, որ պետք էր գոնե այդ հարցում խորհրդակցել ընտանիքի անդամների հետ, լսել նրանց կարծիքը, հաշվի առնել ցանկությունները: Գևորգ Առաքելյանը չի համարում, որ պետությունն այս կերպ   կատարել է իր պարտականությունները և այլևս անելիք չունի, և սա համարում է իր որդու ընտանիքին հասցված վիրավորանք, որովհետև «հերոսի ընտանիքին հերոսին վայել անկյուն պետք է տրամադրվի»:

Մեր զրույցում «SOS Գյումրի» թիմի անդամ, Գյումրիի անօթևաններին բնակարանով ապահովելու նախաձեռնության հեղինակներից լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը նշեց, որ ստիպված են այլ ընտանիքի հատկացնել բնակարանը, քանի որ Առաքելյանները հրաժարվել են դրանից, բայց որոշել են, որ այդ բնակարանն անպայման հատկացնելուն են ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված այլ զինծառայողի ընտանիքի:

«Երբ բնակարանը հանձնենք ընտանիքին և հրապարակենք լուսանկարները, ինքներդ կտեսնեք` այն ինչ վիճակում է գտնվում: Ես չգիտեմ` ինչու Մուշ 2 թաղամասի նկատմամբ այդպիսի բացասական վերաբերմունք կա Առաքելյանների մոտ, բայց հիմա այն պահն է, որ նրանք ամեն ինչ խոսելու իրավունք ունեն, իսկ ես որևէ բարոյական իրավունք չունեմ նրանց ասածը մեկնաբանելու»,- նշեց Հ. Բարսեղյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին