▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իլհամ Ալիևը չի մասնակցել Արցախյան մարտերին

Իլհամ Ալիևը չի մասնակցել Արցախյան մարտերին:

Այսօրվա ադրբեջանական բանակի ադրբեջանցի զինվորները Իլհամ Ալիևի սերունդի շարունակողներն են : Դեռ 25 տարի առաջ , երբ սկսում էր Արցախի ազատագրումը, Իլհամը վատնում էր հոր ՝ Հեյդար Ալիևի, փողերը: Նա չի մասնակցել պատերազմական գործողությունների, նույնիսկ զենք բռնել չի իմանում: Նրա պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, պատերազմի տարիներին իր Վիլիսով զինվորների առաջը ընկած փախնում էր Բերձորի սարերով: Հիմա այս սերունդի երեխաները ծառայում են բանակում : Ի՞նչ պետք է սովորած լինեն նրանք իրենց հայրերից: Փախնել, պատերազմական իրավիճակում երկրից բացակայել և այլ նման քայլեր: Դա է պատճառը ,որ Իլհամը գումարով զորք է բերում , որպեսզի կռվեն ադրբեջանցիների փոխարեն:
Իլհամը չի եղել խրամատներում , չի շնչել վառոդի հոտը, կեխտոտ զենքով նշան չի բռնել: Հիմա , այս բամբակների մեջ մեծացած , նավթով սնված նախահագը, հայտարարում է, որ 24 ժամվա մեջ կգրավի Հայաստանը: 
Մեկ ամիս շարունակ, կրակոցներով ու ահաբեկիչների օգնությամբ, ոչ մի բան չկարողացավ անել: Ու մեկ ամիս անց սկսել է սեփական ԱԳ նախարարի օգնությամբ հրադադար խնդրել : Բնապահմանության նախարարը հայտարարում է, որ ՝ հայերը ցանկանում են բնաջնջել ադրբեջանցիներին: Երբեմնի մեծ-մեծ խոսացողները այժմ հայերի կողմից բնաջնջվելու ու հրադադարի խնդրով են տապակվում: 
Այս է ադրբեջանական բանակը: Սրանք են Ադրբեջանի զինված ուժերը ու պաշտոնյաները:

Աշոտ Ասատրյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին