▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպայի համար Թուրքիան այսպես էլ լավ է, քանի որ արդեն թշնամի է ռուսներին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Թուրքիան նախապես նախապատրաստել է համապատասխան օրենսդրական բազա և առաջիկայում կվերացնի մուտքի արտոնագրերը Շենգենյան գոտու երկրների համար: Նշված միջոցառումը փաստացի ուժի մեջ կմտնի Եվրամիության կողմից համապատասխան քայլից հետո:
Մոտ օրերս Եվրահանձնաժողովը պետք է պայմանականորեն հավանություն տա Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմի ներդրմանը: Հավանության դեպքում պետք է ընթանանան նախապատրաստական գործընթացներ, որի արդյունքում հունիսի 30-ին շենգենյան արտոնագրերը Թուրքիայի քաղաքացիների համար կվերանան:
Փաստորեն մյուս կիսամյակից կսկսվի Եվրոպայի <<թուրքական մարշը>>…
Մորիս Ռավելի <<Բոլերոյի>> կամ Մոցարտի <<Թուրքական մարշի>> ռիթմիկ, տրամադրող հնչողության տակ թուրքերն Էրդողանի հրամանատարությամբ հանգիստ կարշավեն Եվրոպա, կսկսեն Եվրոպայի զավթումը և երբ ուզեն, ինչ ուզեն կանեն եվրոպաներում…
Մնաք բարով ազատության սկզբունքների պահպանություն, դատարանների անկախություն, հակաահաբեկչական օրենսդրության փոփոխություն, խոսքի ազատության և փոքրամասնությունների իրավունքների մասին հեքիաթներ…Դրանք Թուրքիայի համար չեն, Թուրքիան հեքիաթներին չի հավատում և ստիպում է չհավատել կամ չնկատել նաև Եվրամիությանը, ոտքի վրա փոխելով արժեհամակարգերը թուրքական արտադրության արժեքներով…
Եվրոպայի համար Թուրքիան այսպես էլ լավ է, քանի որ արդեն թշնամի է ռուսներին…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին