▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1.5 տարեկան Մարկոսը օգնության կարիք ունի

Aysor.am-ը գրում է.

Օրեր առաջ 1,5-ամյա Մարկոս Թարվերդյանի մոտ ախտորոշվել է երիկամների նեֆրոտիկ սինդրոմ:

«Երեխայիս վիճակն ամեն օր վատանում է, իսկ բուժում, որպես այդպիսին, այստեղ չկա»,- մեզ հետ զրույցում ասաց փոքրիկի հայր Հայկ Թարվերդյանը:

Այս պահին Մարկոսը Արաբկիր բժշկական կենտրոնում է, որտեղ ստանում է վիճակը մեղմող դեղամիջոցներ:

«Երեխային հնարավորինս շուտ պետք է տանենք արտերկիր: Հետաքրքրվել ենք, որ նրան կարող են հետազոտել ու բուժել Իսրայելում: Նաև պատրաստվում ենք նրա հետազոտությունների տվյալները Շվեյցարիա ուղարկել: Նեֆրոտիկ սինդրոմի ու դրա բուժման վերաբերյալ շատ բան գիտենք,  քանի որ մեր 2 տարեկան աղջկան որոշ ժամանակ առաջ կորցրել ենք հենց այդ հիվանդության պատճառով: Հիմա էլ նույն ախտորոշումն ունի Մարկոսը»,- ասաց Հայկը Թարվերդյանը:

Նա նշեց, որ արտերկրում բուժում ստանալու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որոնց հնարավորությունն ընտանիքը չունի.

«Հաշվեհամար ենք բացել, խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն, օգնել Մարկոսին»,- ասաց Հայկը: 

Հաշվեհամարը բացված է ACBA բանկում՝ Հայկ Թարվերդյանի անունով:
220460852290000 AMD, 220461651345001 USD

Մանրամասների համար կարող եք դիմել Հայկ Թարվերդյանին՝  հեռ. 055-18-05-81:


Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին