▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ՀՕՊ ստորաբաժանումներից մեկում

Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում:

Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ՀՕՊ ստորաբաժանման զինանձնակազմի հետ, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը, առկա սպառազինության և զինտեխնիկայի վիճակը, դրանց կարողություններն ու չափորոշիչները:

Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը հետևել է ՀՕՊ ստորաբաժանման ներգրավմամբ անցկացված ուսումնական պարապմունքի ընթացքին, որի ավարտին զորամասի հրամկազմին տրվել են մի շարք ցուցումներ և հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել  արդյունավետ իրականացնելու նպատակով։

hop

 

hop1

 

hop3

 

hop4

 

hop5

 

hop6

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին