▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր ներքաղաքական զարգացումներ և սրացումներ Թուրքիայում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցությունը (MHP) կանցկացնի արտահերթ համագումար հուլիսին, այս մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահ Սեմիհ Յալչինը մայիսի 24-ին: Հայտարարությունը արվել Թուրքիայի Վերաքննիչ դատարանի վճռի հրապարակումից հետո, որով թույլատրվում է MHP-ին անցկացնելու արտահերթ համագումար:
Վերաքննիչ դատարանում լսվում էր ապրիլի 8-ին Անկարայի 12-րդ քաղաքացիական դատարանի վճիռը, որով նույնպես թույլատրվել էր անցկացնել արտահերթ համագումար: Իսկ կուսակցության արտահերթ համագումարի պահանջով հանդես են եկել կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելինի վարած քաղաքական կուրսի հետ տարաձայնություններ ունեցող կուսակիցները:
Կուսակցության հերթական համագումարը պետք է տեղի ունենար 2018թ. մարտին, սակայն արդեն այլևս իրականություն է արտահերթ համագումարը, որի ժամանակ անվստահություն կհայտնվի ու պաշտոնանակ կարվի գործող կուսակցապետը ու կընտրվի նոր նախագահ:

« MHP-ի արտահերթ համագումարի որոշումը կա, համագումարի օրակարգի մեջ որոշ հստակություններ է մտցվում այս պահին, իսկ կուսակցության առաջնորդի ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն արդեն ձռնարկվել են », - ասել է MHP փոխնախագահ Սեմիհ Յալչինը:
Ըստ Յալչինի Բահչելիի հեռացնելու կուսակցությունից կարող է բերել կուսակցության դիրքի բարձրացմանը:
Կուսակցության ներկա նախագահ Բահչելին իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ծրագրերը հաճախ ենթարկում է խիստ քննադատության: Նա քննադատում է նախագահական համակարգը, պետական ապարատի ծախսերը և այլն:
« Մենք ՝ Ազգայանական շարժում կուսակցությունը, իշխող ԱԶԿ-ի հետ պատրաստ ենք պաշտպանել Թուրքիայի պատմական իրավունքներն ու շահերը, վերացնել թերությունները, սակայն մենք չունենք ախորժակ խմել միևնույն ջրհորի ջուրը , քանի որ այդ ջրոհրի հատակը չի երևում», - ասել է Բահչելին կուսակից ընկերների իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան:
Արդյո՞ք կհաջողվի գորշ գայլերի մեջ պառակտում՝ կտեսնենք մոտակա ամիսներին:

Կիլիկիա Հայաստան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին