▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը Թոխմախի Մհերի բարեկամն է

Hraparak.am-ը գրում է.

 Մայիսի 20-ին ինքնասպանության փորձ կատարած Դավիթ Թովմասյանը՝ Վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանի զարմիկը, գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, կոմայի մեջ է, վիճակը ծայրահեղ ծանր է: Դավիթ Թովմասյանը ամուսնացած է, կինն էլ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) կնոջ եղբոր աղջիկն է: Երիտասարդը աշխատել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում, այժմ որեւէ տեղ չի աշխատում:

Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով ՝ ինքնասպանության հասցնելը: Սակայն հարազատները չեն հավատում այս վարկածին, ասում են, թե Դավիթը որեւէ պատճառ չուներ ինքնասպանություն գործելու, հնարավոր է տեղի ունեցածը ընդամենը պատահականություն է:

«Նորմալ, հանգիստ, լավ տղա է, սոցիալական խնդիր չուներ, շատ լավ մարդ է«,-ասում են մտերիմները: Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել են տուժածի մերձավոր ազգականները։

Նախնական տվյալներով՝ 20.05.2016թ.` ժամը 17-ի սահմաններում, հարազատները տանը գտնվելու ժամանակ լսել են կրակոցի ձայն, դուրս եկել և տան հետնամասում, գետնին ընկած, տեսել Դավիթ Թովմասյանին՝ արնաշաղախ վիճակում, որից հետո զանգահարել են շտապօգնություն և նրան տեղափոխել են հիվանդանոց:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին