▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքից հեռացել է Շչորս Դավթյանը

Խորին վշտով հայտնում ենք, որ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը կյանքից հեռացավ բանասիրական գիտությունների դոկտոր, պատմաբան, լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ Շչորս Դավթայնը, ով իր ապրած տարիների ընթացքում ձեռք բերեց անկեղծ հարգանք հասարակության, հարազատների, ընկերների և գործընկերների կողմից:

Շչորս Դավթայնը ծնվել է 1938թ. մարտի 12-ին Էջմիածին քաղաքում` զինվորականի ընտանիքում: Նրա ծնողները սերում են Գորիսի Արեգունի գյուղից: Ավարտել է Երևանի պետական համլսարանի բանասիրական ֆակուլտետը: Եղել է Սիսիանի «Որոտան» թերթի խմբագիր, 1979-1988թթ. Սիսիանի կուսշրջկոմի 2-րդ, 1-ին քարտուղար: 1988-1991թթ. աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր: 15 տարի (1980-1995թթ.) եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր: 1995 թ.-ից կատարել է լրագրողական, պետական և հասարակական աշխատանք: Իր քրտնաջան աշխատանքով ծաղկացրել է հայրենի Սիսիանը՝ ջանք չխնայելով մարզի զարգացման համար:

Շչորս Դավթայնը պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով: Վերջին տարիներին` «Մարշալ Բաղրամյան» և «Ֆրիտյոֆ Նանսեն» ինչպես նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից` շնորհակալագրով և Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով: մեդալներով,

Նա հեղինակել է մոտ քսան գրականագիտական, պատմագիտական, եկեղեցական և այլ գրքեր, այդ թվում՝ «Շուշի-ողբերգական ճակատագրի քաղաքը», «Սիսիանի բնակավայրերի պատմությունը», «Սյունյաց ազնվաշնորհ տիկնայք», «Ականավոր սյունեցիներ», «Համո Սահյան բանաստեղծի հավատամքը», «Լոր, հնամենի գյուղ, հարյուրամյա դպրոց», «Համո Սահյան. կյանքը և գործը», «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը», «Աշոտ Սաթյան-100»: Կազմել և հրատարակել է Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք», «Համո Սահյան. 60 և մեկ հայրեն», «Համո Սահյանի, Եղիշե Չարենցի և Սայաթ-Նովայի քառյակներ» ժողովածուները և այլն:

Հանդիսանալով «Համո Սահյան գիտամշակույթային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ` Շչորս Դավթայնը ջանք չէր խնայում մեծ բանաստեղծի գրական ժառանգության արժևորման, նրա ստեղծագործությունների հրատարակման և հիշատակի հավերժացման ուղղությամբ:

Հավերժ հիշատակ ու թող լույս իջնի հոգուդ…

Տեղեկացնում ենք, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 27-ին, ժամը՝ 18:00-ին, իսկ հուղարկավորությունը մայիսի 28-ին, ժամը՝ 13:00-ին, հետևյալ հասցեում՝ ք. Սիսիան, Նիկողայոս Ադոնց 11:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին