▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երախտիք` հերոսության դիմաց

ՑԱՅԳ-ը գրում է.Տիգրան Աբգարյանի անունով դասարան է բացվել Գյումրու թիվ մեկ արհեստագործական ուսումնարանում: Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված Տիգրան Աբգարյանն ուսումնարան ընդունվել է 2011 թվականին: Միշտ աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ:

Ուսանել է խոհարարական բաժնում: 2015-ին զորակոչվել է բանակ ու հերոսաբար ընկել ապրիլի 3-ին ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի պաշտպանության տեղամասում: Տիգրանը թշնամու մի քանի տանկ է խոցել ու կասեցրել հակառակորդի առաջխաղացումը:

Սակայն, հերոսությունը նրա համար կյանք է արժեցել: Արհեստագործական ուսումնարանի սաներն ու աշխատակիցները գնահատում են Տիգրանի հայրենանվեր գործն ու խոստանում միշտ վառ պահել նրա հիշատակը, նույն ավյունով պաշտպանել հայրենիքը: Որպես երախտիք արհետագործական ուսումնարանի տնօրեն Գրիգոր Մկրտչյանը Տիգրանի մայրիկին աշխատանք է առաջարկել ուսումնարանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին