▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պապը ձեր իմացած պապը չէ...

«Հռոմի պապի Հայաստան այցին սպասում էին շատերը՝ նույնիսկ իմ պստիկը, ով թիվիից լսել ու կրկնում էր, որ Պապը շուտով ՀՀ -ում է լինելու: Ու քանի որ «Պապ» բառը շատ է հոլովվում այս օրերին, առիթը օգտագործելով, հետաքրքրվողներին ուզում եմ փոքրիկ ծանուցում անել առհասարակ Պապերի մասին:
«Պապ» բառը նաև մեզնում տարածված խոսակցական պապա» բառն է , որը ծագում է լատիներենից: Լատիներենում հայր բառի համար կա «պատեռ» բառը, իսկ «պապան»՝ երեխաների բերանով հնչող սիրալիր բառ է: Ահա այս բառն են ընտրել կաթոլիկ քրիստոնյաները՝ իրենց եկեղեցու գլուխ կանգնողի համար, ինչպես մենք՝ կաթողիկոս բառը: Քրիստոնեության առաջին դարերում «պապա» անունը կիրառվում էր բոլոր եպիսկոպոսների նկատմամբ, բոլոր այն հոգևորականների նկատմամբ, ովքեր օրհնության իրավունք ունեին, բայց 7-րդ դարից սկսած «պապա» տիտղոսը շնորհվում է միայն հռոմեական և ալեքսանդրիական եպիսկոպոսին (Կոնստանդինապոլսի Ուղղափառ եկեղեցում պահպանվել է ավագ երեց- պրոտոպապա տիտղոսը, ով Սուրբ Սոֆիայի տաճարում կամ Մեծ պալատում գլխավոր քահանան է (պատրիարքից հետո)):Կաթոլիկ ուսուցման համաձայն պապը Պետրոս առաքյալի` որպես առաջին հռոմեական եպիսկոպոսի ժառանգորդն է: 
Հռոմի պապը ողջ աշխարհի կաթոլիկների առաջնորդն է: 
Պապին ընտրում են կաթոլիկ եկեղեցու հոգևորականները՝ կարդինալները: Ի դեպ, հանրահայտ հայ կարդինալ Աղաջանյանը նույնպես մոտ է եղել այս պաշտոնին, սակայն ինչ-ինչ պատճառներով, ընտրության ելքը փոխվել է: Հռոմի պապը ոչ միայն կաթոլիկ եկեղեցու հոգևոր և վարչական գերագույն առաջնորդն է, այլև իր նստավայրի ՝ Վատիկան քաղաք-պետության»,-գրում է լրագրող 
Զար Դիլանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին