▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անվճար բուժօգնություն՝ դժվարամատչելի հետազոտություններով

Ավան վարչական շրջանը «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ վարչական շրջանի բնակիչների համար անցկացրել է հերթական ու արդեն ավանդական դարձած առողջապահական ակցիան:

Ծրագրի շրջանակում բնակչության սոցիալապես խոցելի խմբերին հնարավորություն է ընձեռվել անվճար օգտվելու բժշկական մի շարք դժվարամատչելի հետազոտություններից, այդ թվում՝ արյան կենսաքիմիական անալիզներ, սիրտ-անոթային, որովայնային և կրծքագեղձի, շաքարային դիաբետի ախտորոշման հետազոտութուններ, ինչպես նաև կանխարգելման միջոցառումներ: Մեկօրյա ակցիային այս անգամ նախապես հերթագրվել ու լաբորատոր և գործիքային հետազոտություններ է անցել 150 քաղաքացի: 

 Ընթացող աշխատանքներին հետևել է ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: 
 «Արդեն ավելի քան 10 տարի անցկացվող անվճար բուժօգնության ծրագիրը հիմնադրամի նախագահ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ է և տարվա ընթացքում կրում է պարբերական բնույթ: Այն սոցիալական կարևոր նշանակություն ունի մեր բնակիչների համար»,-նշել է Ռոբերտ Սարգսյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին