▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում կալանավորել են Էրդողանի 283 թիկնապահի

Թուրքիայի իշխանությունները կալանավորել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահական գվարդիայի 283 անդամի, որոնք կասկածվում են պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գվարդիան, որը կազմված է նվազագույնը 2500 զինծառայողից, տեղակայված է Անկարայի նախագահական պալատում: CNN Turk-ի տեղեկություններով՝ իշխանությունները 300 մարդու կալանքի թույլտվություն են տվել, առայժմ հասցրել են ձերբակալել նրանց, ովքեր գտնվել են մայրաքաղաքում:

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Ջանիքլին ասել էր, որ ապստամբությունից հետո 60 հազար մարդու ձերբակալություններն ու հեռացումները միայն «այսբերգի» երեւացող մասն է, եւ խոստացել էր, որ ավելի մեծ թվով ձերբակալություններ կլինեն: Աշխատանքից հեռացվածների եւ ձերբակալվածների թվում 9 հազարը ոստիկաններ են, 3 հազարը՝ դատավորներ եւ 6 հազարը՝ զինվորականներ, ինչպես նաեւ ուսուցիչներ եւ համալսարանների դեկաններ:

Նախօրեին Թուրքիայում նաեւ որոշել էին ժամանակավորապես կասեցնել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի գործողությունը՝ կապված երկրում մտցված արտակարգ դրության հետ: Ըստ որում՝ նախագահ Էրդողանը չի բացառում երկրում մահապատիժը մտցնելու հնարավորությունը, որպեսզի ապստամբությունը հրահրողները «հատուցեն կատարածի համար»:

Թուրքիայում զինված ապստամբությունը սկսվեց հուլիսի 15-ի երեկոյան: Մի խումբ զինվորականներ հայտարարեցին, որ երկրի կառավարումը վերցնում են իրենց ձեռքը, որպեսզի ապահովեն քաղաքացների սահմանադրական իրավունքների պաշտպանությունը: Առավոտյան Թուրքիայի իշխանությանը հաջողվեց ամբողջովին վերականգնել իրավիճակի վերահսկողությունը:

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին