▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը նոր պաշտոն ստացավ

Տեղեկացրել էինք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունում ուշագրավ նշանակում է սպասվում. Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը նշանակվելու է Երեւանի փրկարարական վարչության պետ:

armlur.am-ն այս տեղեկությունն այսօր  փորձել է պարզել հենց Ներսես Նազարյանից, ով կարճ պատասխանել է. «Այո´, նշանակվել եմ: Մնացածի մասին կխոսեմ, երբ անցնեմ գործի»: 
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը սպասվող նշանակման մասին, մասնավորապես, գրել էր. «  Ներսես Նազարյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց 2013թ ապրիլին, այն ժամանակ տարբեր վարկածներ շրջանառվեցին, թե պաշտոնանկությունը կապված է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքների ժամանակ ոստիկանների կիրառած բռնությունների հետ: Նազարյանին մեղադրում էին, որ ոստիկանների բռնությունները չի կանխել: Դրան գումարվեց նաեւ այն, որ Ներսես Նազարյանի անունը շրջանառվում էր «ֆինանսական բուրգի» գործով, ոստիկանությունն էլ նրա պաշտոնանկությունը որակեց որպես բիզնեսի եւ իշխանության տարանջատում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին