▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Ահարոնյանը՝ պոռնո կայքում Մարգարիտա Կարապետյանի գրանցված լինելու մասին

«Երեկվա միջադեպը իրենց մութ նպատակների համար զենք դարձնելով՝ ոմանք ինչ-որ անհարիր կայքից պրինտ արած լուսանկարներ են ցույց տալիս, ու մյուս ոմանք էլ կուլ են տալիս խայծը, այն դեպքում, երբ նվազագույն բանականություն ունեցողն էլ կտեսնի, որ այդ պրոֆիլը հենց երեկ է բացվել, բոլոր լուսանկարները տեղադրված են 27.07.2016, քոմենթ անողների էջերն էլ դատարկ , որովհետև նույնպես երեկ ու այսօր են բացված: Ակնհայտ ու պարզ է, որ որոշ պրիմիտիվ անձանց կողմից այս արշավը ձեռնարկվել է կառույց շահարկելու համար, ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ մարդու են վիրավորում: Եվ չի էլ հետաքրքրելու, քանի դեռ դեմքի լուրջ արտահայտությամբ ճերմակահեր տղամարդը զարմանալիորեն իրեն հավատացողներին շուրջը հավաքած՝ էժան ու ինֆանտիլ բացահայտումներ է անում:

Այս կարգի ծանծաղ ու տգեղ շահարկումների սիրահարներին խորհուրդ եմ տալիս հասունանալ գոնե իրենց անձնագրային տարիքի չափ և այսպիսի տղայական մտածողություն ու վարք չփաթաթել մեր երկրի ու ժողովրդի վզին»,-գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն՝ անդրադառնալով սփյուռքահայ հասարակական քաղաքական գործիչ, Արցախի ազատագրական պայքարի մասնակից Սարգիս Հացպանյանի  լրագրողների հետ զրույցում ասվածին, ըստ  որի  Մարգարիտա Կարապետյան անունով ոստիկանականի համազգեստը կրող կինը ներկայումս էլ գրանցված է myphornprofile կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին