▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սադրիչների նպատակն է՝ մարդկանց շեղել հիմնական թիրախից

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Սադրիչների նպատակն է՝ մարդկանց շեղել հիմնական թիրախից։ Դրա համար նրանք կեղծ թիրախներ ու կեղծ թշնամիներ են ստեղծում։ Արհեստական խնդիրներ են բարձրացնում եւ խօսում նպատակներից որոնք չեն կարող լինել որպէս խաղաղ ցուցարար եկած մարդկանցը։ Խաղաղ ցուցարարը այլ բան է, յեղափոխականը այլ, ապստամբը այլ։ Կեսարից կեսարինը պահանջենք, որ մի տեղ հասնենք։ Եթէ քաղաքացին իր ընտանիքով գալիս է ցոյցի, դու պիտի նրա քայլը գնայատես եւ ցոյց տաս նրան, որ նա իսկապէս առաւելագոյն բանն է արել, ինչ կարող է անել շարքային օրինապահ քաղաքացին, իսկ եթէ դու նրանից նաեւ յեղափոխականութիւն ես պահանջում, վանում ես իրեն եւ նրա չգալով նսեմացնում ցոյցի ուժգնութիւնը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին