▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը՝ Երևանում տեղի ունեցողի մասին

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հանդես է եկել հայտարությամբ՝ Երևանում տեղի ունեցող իադարձությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

"Ես մտահոգությամբ եմ հետևում Հայաստանում կատարվող իրադարձություններին, որտեղ զինված խումբը արդեն մի քանի օր է` պատանդների է պահում Երևանի ոստիկանական բաժանմունքում: Ուզում եմ հիշեցնել, որ երկրներում, որտեղ իշխում է օրենքը, բոլոր ճգնաժամերը պետք է հանգուցալուծվեն քաղաքական երկխոսությամբ`հարգելով ժողովրդավարական նորմերն ու չափանիշները: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ վերջ տալ այս վտանգավոր իրադրությանը և վերադառնալ ժողովրդավարական միջոցներին: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքը պետք է գերակայեն, հավաքների ազատությունը պետք է լիովին հարգվի":

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին