▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիետիկ գազավորված ըմպելիքներն ունեն մի շարք բացասական ազդեցություններ

''Դիետիկ գազավորված ըմպելիք'', ''0 կալորիա'' բառակապակցությունները գրավիչ են հնչում, սակայն այս ըմպելիքների օգտագործումն ունի մի շարք բացասական ազդեցություններ: Ստորև ներկայացնում ենք դիետիկ ըմպելիքների վնասակար ազդեցության հետևանքները.
 
Երիկամների ֆունկցիայի խանգարում
Դիետիկ գազավորված հյութերը վնասակար են երիկամների համար: Հարվարդի համալսարանի իրականացրած և 11 տարի տևած հետազոտության արդյունքում, որին մասնակցում էր 3000 կին, պարզվեց, որ այս հյութերի օգտագործումը մեծացնում է երիկամների ֆունկցիայի խանգարման հավանականությունը 2 անգամ: Երիկամների ֆունկցիան խանգարվում էր, եթե կինը օրական երկու չափաբաժնից ավել դիետիկ ըմպելիք էր ընդունում: Եվս մի հետաքրքիր փաստ, երիկամների ֆունկցիայի նվազումը կապված չէր քաղցր գազավորված ըմպելիքների հետ, այլ միայն դիետիկների: 
 
Մետաբոլիկ խանգարումներ 
Մինեսոտայի համալսարանի հետազոտությունների համաձայն, որին մասնակցել են 10000 մեծահասակ, օրական միայն մեկ չափաբաժին այսպիսի ըմմպելիքն անգամ 34%-ով ավելացնում է մետաբոլիկ համախտանիշի զարգացման հավանականությունը: 
 
 
Ճարպակալում 
Այո, իրականում դիետիկ գազավորված ըմպելիքը Ձեզ չի օգնի նիհարել: Արհեստական քաղցրացուցիչները խանգարում են օրգանիզմի կարողությունը կարգավորելու կալորիաների ընդունումը սննդի քաղցրահամության հիման վրա: Այսինքն, դիետիկ սննդամթերք ընդունող մարդիկ հակված են շատակերության: 
 
Բջիջների վնասում 
Դիետիկ ըմպելիքները պարունակում են նատրիումի կամ կալիումի բենզոատ , որոնք ընդունակ են հանգեցնել ԴՆԹ-ի լուրջ խանգարումներ միտոքոնդրիումում: 
 
Ատամների էմալի վնասում 
Դիետիկ գազավորված ըմպելիքների рН-ը 3.2 է: Այս ցուցանիշը շատ թթու է ատամի էմալի համար: ՄԵծահասակները որոնք օրը 2-3 ըմպելիք են խմում, վտանգում են իրենց ատամների առողջությունը: Ավելին, կարիեսի առաջացման վտանգը մեծ է հենց այն մարդկանց մոտ, ովքեր նախընտրում են դիետիկ այլ ոչ քաղցր դազավորված ըմպելիքներ:
 
Վերարտադրողական համակարգ 
Այս ըմպելիքները հիմնականում վաճառվում են պլաստիկ տարաներով, որոնց բաղադրության մեջ կա Բիսֆենոլ Ա, որը բացասական է անդրադառնում էնդոկրին համակարգի վրա: Հետազոտությունների համաձայն՝ այս նյութը բացասաբար է ազդում նաև սրտի վրա և առաջացնում է ճարպակալում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին