▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աչքը կորցրած տղային տեղափոխող ավտոմեքենան վթարվել էր. ինչ մանրամասներ է հայտնում հորեղբայրը

Armlur.am-ը գրում է.

Երեկ Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով  աչքը կորցրած 17-ամյա Սայաթ Հարությունյանի հորեղբայրը՝ Կարո Հարությունյանը, կայքի հետ զրույցում ասաց, որ եթե տղայի աչքը չհեռացնեին կարող էր պատճառ դառնալ, որ մյուս աչքը ևս վնասվեր. «Բժիշկն ասել էր, որ աչքը թափելա և եթե չհեռացնեին, կարող էր վնասել նաև մյուս աչքը. ստիպված են եղել հեռացնել: Ինքը հիմա նորմալ է, բայց դարձավ հաշմանդամ»:

Սայաթը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Շատվան գյուղից է, ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում. «Իբր մի շատ փող ունեն, մի հատ էլ տրանսպորտի փող տար, գար հասներ ցույցի, եկել էր եղբորը տեսակցելու»: Սայաթն ունի երկու քույր, հորեղբոր խոսքով` վիրավորվելուց հետո նա զանգահարել է ու ասել, որ չվախենանք, ամեն ինչ կարգին է, բայց իրականությունը այլ էր. «Ոչ մեկը չէր մտածում, որ կարող էր Սայաթը վիրավորվել, եկա տեսա մեքենայից իջեցրին, չէին թողնում, որ մոտենայինք ու մեկ էլ ասեցին, որ Սայաթը վիրավորվել ա, պայթյուն ա եղել ու աչքը թափել ա, մեքենան վթարվել ա հիվանդանոցի ճանապարհին, իջեցրել նստերցրել են շտապօգնության մեքենան ու նոր հասցրել հիվանդանոց»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբբյուր կայքում

Տեսանյութը՝ azatutyun.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին