Բացառիկ և հուզիչ կադրեր՝ Պավլիկ Մանուկյանի կյանքից:
Նշենք, որ հայ ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար, Հիմնադիր Խորհրդարան կազմակերպության անդամ, Սասնա Ծռեր խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը ծնվել է 1964թ.մարտի 3-ին՝ Բուժականում:1985-1987 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1990 թվականին անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը, սակայն կարճ ժամանակ անց, համարելով ՀՅԴ-ն ազգակործան կառույց, հեռացել է վերջինիս շարքերից:1990-1991 թթ. անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով ձերբակալվել և պահվել է Շուշիի բանտում: Սակայն, հիվանդության պատճառով ազատ է արձակվել: Ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ: 1988-1994 թթ. Պավլիկ Մանուկյանը մասնակցել է Բերդաձորի ենթաշրջանի, Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի ազատագրմանը, Կրկժանի, Մալիբեկլուի, Ղուշչուլարի, Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Քելբաջարի (Քարվաճառ) (Օմարի լեռնանցք), Մարտակերտի, Ասկերանի, Կուբաթլուի, Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին: Դասակի կազմում կռվել է ադրբեջանական «Դ խումբ» կոչված դիվերսիոն զորամիավորման դեմ, որի կազմում էր նաև ծայրահեղական Շամիլ Բասաևի հրամանատարությամբ գործող չեչենական գումարտակը: 1991-1992 թթ. Պավլիկ Մանուկյանը եղել է «Սեդրակ Ջալալյան» մարտական ջոկատի, 1992-1993 թթ.՝ Շուշիի առանձնակի գումարտակի դասակի հրամանատար՝ միաժամանակ լինելով նաև Մարտակերտ – Քարվաճառ (Քելբաջար) ինքնապաշտպանական շրջանի պարետը: 1993-1996 թթ. Պավլիկ Մանուկյանը եղել է Պաշտպանության բանակի հետախուզական գումարտակի հրամանատար, 1996-1999 թթ. և 2000-2002 թթ.՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար թիկունքի գծով: 1999-2000 թթ. Արմավիրի ուսումնական բրիգադի փոխհրամանատարն էր, 2000-2001 թթ.՝ Ստեփանակերտի հոսպիտալի պետի տեղակալը: 2002 թ. զորացրվել է պահեստազոր: