▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք ինձ պարզապես թույլ չեն տալիս բարձրանալ առաջին տեղ. Միհրան Հարությունյան

Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 66 կգ քաշայինների փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած Միհրան Հարությունյանը հայտարարել է, որ ոմանք իրեն թույլ չեն տալիս դառնալ չեմպիոն:

«Ես չեմ պարտվել: Առաջին անգամ կյանքում չեմ ամաչում դա ասել: Եվրոպական խաղերում, աշխարհի առաջնությունում, այս Օլիմպիական խաղերում նրանք ինձ պարզապես թույլ չեն տալիս բարձրանալ առաջին տեղ, որը ես վաստակել եմ: Եթե ես պարտվեմ՝ այո, ես կընդունեմ, բայց երբ հաղթում եմ՝ նրանք ինձ պետք է տան հնարավորություն կանգնել առաջին տեղը: Ես հիասթափված եմ եւ ոչինչ չեմ ցանկանում ավելին ասել:Ես հաղթում էի 1:0 հաշվով, աշխատում է ակտիվ, առաջին համարով ամբողջ գոտեմարտի ընթացքում: Իսկ ինձ նստեցնում էին պարտեր, ինչ-որ նկատողություն տվեցին: Ես չգիտեմ: Ներողություն, բայց այլեւս ոչինչ չեմ ցանկանում մեկնաբանել»,- Միհրան Հարությունյանի խոսքը մեջբերում է rsport-ը:

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգի մարզիկների գոտեմարտի ժամանակ Միհրան Հարությունյանը, մրցելով սերբիացի Դավոր Շտեֆանեկի հետ, կողմնակալ մրցավարության պատճառով ցավալի պարտություն կրեց` դառնալով արծաթե մեդալակիր:

Նշենք նաև, որ հանրագիր-պահանջների միջազգային change.org կայքում բացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային եւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին հասցեագրված հանրագիր Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու պահանջով, որին կարելի է միանալ հետեւյալ հղումով change.org:

Կարդացեք նաև` Քանի ես կամ, դու չես հաղթելու. մաֆիան՝ ընդդեմ Միհրան Հարությունյանի

Ի սրտե շնորհավորում եմ Միհրան Հարությունյանին. Միխայիլ Մամիաշվիլին չի խանգարել հայ մարզիկին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին