▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլին մեր զինված ուժերը ոչնչացրել են Ադրբեջանի կողմից կիրառվող 200.000 դոլար արժողությամբ հրթիռ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ադրբեջանական ֆեյսբուքյան օգտատերերից պարզվել է, որ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ՝ Թալիշի ուղղությամբ, մեր զինված ուժերի ականանետային հաշվարկներից մեկը ոչնչացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառվող իսրայելական արտադրության «Spike» հակատանկային կառավարվող հրթիռային համալիրներից մեկը (մեկ հրթիռի արժեքը կազմում է շուրջ 200.000 ԱՄՆ դոլլար)։ Պարզվել է նաև, որ ականանետային այդ հարվածից ծանր վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի գնդապետ՝ Քադիր Սադայ օղլու Վալիշովը (Vəlişov Qadir Saday oğlu)։ Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարում, որը արվել է մարտական գործողությունների օրերին ՝ապրիլ ամսին, երևում է, որ գնդապետ Վալիշովը հեռադիտակը ձեռքին կառավարում է հակատանկային համալիրների հաշվարկներից մեկի գործողությունները։

Ալեն Ղուլյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին