▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ Լավրովի ծրագրի՝ Արցախը կշարունակի համարվել Ադրբեջանի մաս, սակայն իրականում կմնա լիովին անկախ

«Կարծում եմ, որ պայմանականորեն Լավրովի ծրագիր կոչվող ռուսական քաղաքական մոտեցումների որոշակի մի հայեցակարգ գոյություն ունի, որի իմաստն այն է, որ Արցախը ձևական առումով կշարունակի համարվել Ադրբեջանի մաս, սակայն, իրականում կմնա լիովին անկախ և որևէ կերպ չի ենթարկվի պաշտոնական Բաքվին: Ճիշտ է, այդ դեպքում, ԼՂՀ-ն ոչ միայն չի կարողանա վարել արտաքին քաղաքականություն, այլև պարտավորված կլինի գործնականում անկախ մնալով Ադրբեջանի իշխանություններից, զերծ մնալ նաև միջազգային ճանաչում ստանալուն ուղղված քայլերից: Այս ծրագրի իրականացման ռուսական մեխը կլինի ռուս խաղաղապահների մուտքը ԼՂՀ տարածք, Արցախի համար դրանից բխող տարածքային անխուսափելի կորուստների գնով: Իրականում այս տրամաբանության վրա հիմնված ծրագիրն իրականացնելու փորձն անգամ կարող է կործանարար լինել Ռուսաստանի համար ոչ միայն Հարավային Կովկասում դիրքերը պահպանելու տեսանկյունից, այլև շատ ավելի լայն համատեքստում: Իսկ Հարավային Կովկասում արդյունավետ կերպով սեփական շահերն առաջ մղելու համար Ռուսաստանն այլ առաջնահերթ անելիքներ ունի, թեև վստահ չեմ, որ Կրեմլը դրա համար անհրաժեշտ հետևողականությունը, շրջահայացությունն ու խիզախությունը կդրսևորի»,- գրել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին