▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բյուրականում չպետք է լինեն լավ ու վատ տղերք, գողականներ և հարիֆներ...

Asekose.am-ն օրեր առաջ  ներկայացրել էր մի խումբ բյուրականցիների բաց նամակը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հրապարակել նաև հակառակ կողմի պարզաբանումը կամ կարծիքը: 

Սակայն ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից մեզ ուղղված  «խրատական» նամակներից բացի որևէ այլ քայլ չարվեց  և կոնկրետ պատասխան կամ պարզաբանոսւմ չներկայացվեց բաց նամակում արծարծված խնդիրների մասին: 

Օրերս, Asekose.am-ը բյուրականցիներից ևս մեկ նամակ է ստացել, որը նույնպես ներկայացնում ենք՝ առանց խմբագրման ու մեկնաբանության՝ նշելով նաև՝ հակառակ կողմին հարթակ տրամադրելու մեր պատրաստակամությունը. 

 

«Հարգելի Բյուրականցիներ Բյուրականում միշտ խրախուսվել է երիտասարդների ուսումը, օրինակելի վարքը, հասարակության և գյուղի համար պիտանի և օգտակար մարդ լինելը:

Բայց այս վերջին մի քանի տարիներին Բյուրականի երիտասարդությանը արժեհամակարգը և աշխարընկալումը կարծես վատ միտում ունի փոխելու, հիմա երիտասարդության մեջ վաղ տարիքում շատ տարածված է ծխելը ( բոլոր իմաստներով), չսովորելը և փողոցում թափառելը դարձել է հարգի, ու նման երիտասարդներին փորձ է արվում կառավարել և ենթարկել իրենց շահեր բազում վատ արարքներ իրագործելու համար, օրինակ մարդկանց վախեցնել, ահաբեկել, ծեծել և այլն:

Հարգելի բյուրականցիները այդ փաստը իրոք մտահոգիչ է ու կոչ եմ անում բոլորիտ համախմբվել, լինել միասնական , վերահսկել ձեր երեխաներին ու թույլ չտալ ընկնել վատ շրջապատի ազդեցության տակ: Դրա դեմ պետք է պայքարել միասնական , այդ երևույթից մտահոգված շատ Բյուրականցիներ կան ուստի հորդորում եմ ձեզ բոլորիտ լինել միասնական ու թույլ չտալ գյուղի երիտասարդների կործանումը:

Մեր գյուղի ներկա ղեկավարության կողից խրախուսվում են նման վատ և արատավոր երևույթները, ուստի կխնդրեի բոլորտ ամենայն պատասխանատվությամբ մոտենայիք Բյուրական համայնքի ընտրություններին:

ԵՎ ՀԻՇԵՔ ԴՈՒՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՆԴԻ ԱՌՋԵՎ ԵՎ ՀԵՆՑ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՔ ԱՅԴ ՍԵՐՆԴԻ ՃԻՇՏ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՄԲ:

Կոչ ուղղված Բյուրականցիներին

Հարգելի և շատ սիրելի Բյուրականցիներ կոչս ուղղում եմ ձեզ. Բյուրական գյուղում չպետք է լինեն լավ ու վատ տղերք, Բյուրականում չպետք է լինեն գողականներ և հարիֆներ, չպետք է լինեն արտոնյալ կարգավիճակ ունեցող մարդիկ:

Բոլոր Բյուրականցիները պետք է ունենան նույն իրավունքներն ու պարտականությունները, ոչ ոք իրավունք չունի իրեն վեր դասել մյուսներից, իսկ ով փորձ կանի՝ պետք է պատժվի:

Հարգելի Բյուրականցիներ, թույլ մի տվեք շերտավորել Բյուրականի հասարակությանը: Եթե ձեզ թվում է դրանք սովորական ընտրություններ են կանցնեն կգնան, ապա ասեմ որ այդպես չի , այդ ընտրություներում որոշվելու է ձեր և ձեր երեխաների ապագայի հարցը, արհժանապատիվ և ազատ ապրելու իրավունքի հարցը, ձեր իրավունքների պաշտպանության հարցը:

Թույլ մի տվեք որ ձեր սիրելի Բյուրականը ապրի քրեակատարողական հիմնարկի (գաղութի) կանոններով, թույ մի տվեք որ ձեր երեխաները մեծանան վատ միջավայրում: Կոչ եմ անում ձեզ լինել համարձակ, լինել հաստատակամ, լինել ազատամիտ ու գիտակից, լինել միասնական և ուժեղ, լինել վճռական Այդ դեպքում ձեր հաղթանակն անխուսափելի է, իսկ ձեր գործն արդար, աստված ձեր հետ...

 ԴԵՊԻ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին