▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեալ փոփոխություններ կլինեն, եթե իշխանության բոլոր թևերը բարեփոխվեն

Ուշացումով կարծիքս հայտնեմ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելու վերաբերյալ։ 
Կարծում եմ՝ ինքը ցանկանում է ու ի վիճակի է լրջորեն բարեփոխել գործադիր իշխանությունը։
ԲԱՅՑ
բացի գործադիրից կա նաև օրենսդիր և դատական իշխանություն, որը վարչապետի իրավասություններից դուրս է։


Ու տնտեսական հաջողությունների հարցում, իմ համոզմամբ, հենց անկախ դատաիրավական համակարգը շատ ավելի մեծ դեր է խաղում, քան կառավարության որակը։
Կարճ ասած՝ ռեալ փոփոխություններ կլինեն, եթե իշխանության բոլոր թևերը բարեփոխվեն։
Իսկ ավելի կարճ ասած՝ ռեալ փոփոխություններ դեպի լավը կլինեն միայն էն դեպքում, եթե 2017-ին Հայաստանում անցկացվեն նորմալ, արդար ընտրություններ։

 

Բաբկեն Թունյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին