▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Մուրադյանը կտեղափոխվի Ռուսաստան

hraparak.am-ը գրում է.  Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը իր աշխատանքային գործունեությունը շարունակելու է Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին մեզ հայտնեց տեղեկացված աղբյուրը։ Արմեն Մուրադյանը որպես ՀՀ առողջապահութան նախարար պաշտոնավարման տարիներին լավ կապեր է ստեղծել ՌԴ կառավարման շրջանակներում, և այժմ նրան բարձր պաշտոն է առաջարկվել այդ երկրի առողջապահության համակարգում։ Մեր հարցին, թե հատկապես ինչ նշանակման մասին է խոսքը, տեղեկացված աղբյուրը պատասխանեց․ «Լուրջ, մոտավորապես փոխնախարարի կարգի»։ Արմեն Մուրադյանի աշխատակազմից փորձեցինք ճշտել լուրի իսկությունը։ Նրա օգնական Տաթև Գրիգորյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց այն։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին