▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիմֆոնիկ» ավտոբուս

Դասական երաժշտության համերգ հանրային տրանսպորտում

 

Երևանում շրջում են ուրախ, երաժշտական ավտոբուսներ

Սկզբում ուղևորների դեմքերը միայն տարակուսանք են արտահայտում, հետո մարդիկ սկսում են վայելել Կոմիտասի, Մոցարտի, Պիացոլլայի ստեղծագործությունները և ծափահարություններով դուրս գալիս ավտոբուսից: Վերջին օրերին Երևանում դասական կենդանի երաժշտություն է հնչում քաղաքային տրանսպորտի մի քանի երթուղիներում: Երաժիշտներն իրենց կատարումներով փորձում են աշխատանքի կամ դասի շտապող քաղաքացիներին «մոտեցնել» դասականին։

Յուրահատուկ երաժշտական ֆլեշմոբը ջութակահար Աշոտ Տիգրանյանի նախաձեռնությունն է և կրում է “BuSymphony” անվանումը: Մասնակիցները ներկայացնում են Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբը (“United American and Armenian Chamber Orchestra”), որը ստեղծել է «Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական հիմնադրամը»։

Ֆլեշմոբը երաժշտասերներին նախապատրաստում է նոյեմբերին սպասվող միավորված նվագախմբի առաջին համերգին։ Հիմնադրամի ղեկավարությունը հավաստիացնում է, որ նվագախմբի կազմում ելույթ կունենան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ։

JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին