▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզը նոր ոստիկանապետ ունի

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ է արվել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վախթանգ Ավագյանը:

Ըստ ոստիկանության պաշտոնական կայքի՝ ոստիկանապետի մեկ այլ հրամանով հոկտեմբերի 7-ին Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արշավիր Գևորգյանը:

Արշավիր Գևորգյանը 2008-2012 թթ. եղել է Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ, 2012 թ. նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. օգոստոսի 8-ի հրամանով նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին