▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորը պետք է միանան, որպեսզի 18-րդ դարից հասնենք 21-րդ դար. Իգնատի Առաքելյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Ինգնատի Առաքելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ առաջնահերթություններ կան կառավարության նոր ծրագրում,  ինչպես են զարգացնելու գյուղատնտեսության ոլորտը, նշեց, թե նոր տեխնոլոգիաներ՝ ինտենսիվ այգիներ, ջերմոցներ, ֆերմաներ պետք է լինեն, որպեսզի զարգանա գյուղատնտեսությունը:

Բացի այդ, ըստ նրա, պետք է լինի կոոպերացիաների և ֆերմերային տնտեսությունների խոշորացում.  «Դա հիմնական ուղղությունն է»:

Նախարարը նշեց նաև, որ իր աշխատանքը դեմքով դեպի գյուղը լինելն է:

Դիտարկմանը, թե վարչապետը խոսում է օր առաջ բարեփոխումներ իրականացնելու մասին, սակայն կարծիքներ կան, որ գյուղատնտեսությունը Հայաստանում 18-րդ դարի տեխնոլոգիաներով է դեռ աշխատում, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Բոլորը միասին՝ գյուղացին իր հերթին, կառավարությունն իր հերթին, բիզնեսն ու ներդրողն էլ իր հերթին պետք է միանան, որպեսզի 18-րդ դարից հասնենք 21-րդ դար: Դա երկար ճանապարհ է, մեկ օրում չի լինի: Շատ խնդիրներ կան, շատ միջոցներ են անհրաժեշտ, որն, այո, այսօր չունենք, որպեսզի մեկ օրում ներդնենք և զարգացնենք: Քայլ առ քայլ պետք է անենք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին