▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տո ձեր Վենետիկի հանձնաժողովի տատիկին էլ ընտեղ...

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Խոզ պահողների ասոցիացիայի հայտահարությունը թարմ կայֆերի, ինչպես նաեւ Դավիթ Հարությունյանի եւ Հրայր Թովմասյանի ու նրանց ականավոր համախոհների աննախադեպ շպագատի մասին

ՀՀ Ազգային ժողովի էսօրվա ընդունած ԸՕ փոփոխություններով ընտրություններին մասնակցածների ցուցակները հրապարակվելու են, հանրությանը պարզ են դառնալու, թե ովքեր են մասնակցել, ովքեր՝ ոչ, չհաշված կեղծիքները՝ սրա-նրա տեղը ստորագրելը, եթե չկա հսկողություն:

Հմի հարց.

-2003 թվականից մի 10 կազմակերպություն ու մի 200 հոգի մասնագետ, իրավաբան, փորձագետ, եսիմով պահանջում էին իշխանությունից՝ հրապարակել այդ ցուցակները, որ սրա-նրա փոխարեն ստորագրել չլիներ:

13 տարի շարունակ իշխանությունը, հիմնականում նույն մարդիկ, մանավանդ Ամանայն հայոց օրենսգիր Դավիթ Հարությունյանը, այդ բոլոր տարիների ընթացքում պատմում էին, թե դա անձնական տվյալ է, անձնական գաղտնիք է դա չի կարելի բացահայտել, թե բա, եթե այդպիսի բան անենք՝ ՄԻԵԴ-ում ՀՀ դեմ ՀՀ քաղաքացիները բողոք կանեն ու կհաղթեն, ու կսննկանա երկիրը, մոտավորապես ..., որովհետեւ բացահայտել ենք իրենց անձնական տվյալը: Վերջերս նրան ունիսոն ձայնակցում էր ականավոր սահմանադրագետ եւ սահմանադրագիր, էլդուսուս արդարադատության նախկին նախարար, մեծապատիվ Հրայր Թովմասյանը, թե բա դուզ է ասում ...

13 տարի շարունակ հարցնում էինք, թե, եթե անձնական գաղտնիք է, ապա որ օրենքով է սահմանված այն, հարցնում էինք, թե մարդու տան հասցեն, որ ընտրությունից 40 օր առաջ ճպպցնում եք շենքերի պատերին, անձնական գաղտնիք չէ՞, դա անձնական տվյալների բացահայտում չէ՞, ինչո՞ւ եք անում, ձյաձ: Այս եւ այլք սերժախոհները թունդ կծու կերածի պես խորը շնչում ու պապանձվում էին:

13 տարի շարունակ բացատրում էինք, որ այն ինչ տեղի է ունենում բոլորի աչքի առաջ՝ մարդը գալիս է տեղամաս, մտնում է քվեախուց քվեարկելու հետո ելնում գնում է, չի կարող որեւէ կերպ գաղտնիք լինել, բացատրում էինք, որ դիմակներով չեն գալիս, որ դիմակով գան՝ հանձնաժողովականը չի ճանաչի՝ քվեաթերթիկ չի տա, ու չի կարողանա քվեարկել, մարդիկ տնից քվեախուց փորած թունելով չեն գալիս քվեարկելու, ապաշկարա, բոլորի աչքի առաջ են գալիս քվեարկելու, ինչն է սրա գաղտնիք, բացատրեք հասկանանք, ծպտուն չկա, չէին կարողանում բացատրել...

13 տարի էս վեճերում վերջին սալտոն էին անում 725 աստիճանի դարձմամբ, թե բա. Վենետիկի հանձնաժողովը ... :

Տո ձեր Վենետիկի հանձնաժողովի տատիկին էլ ընտեղ...: Ուրեմն 13 տարի բացատրել ենք, որ Վենետիկի հանձնաժողովը չէ ձեր հարկատուն, արաաաա, մանավանդ այդ հանձնաժողովի ասածը հրաման կամ օրենք չէ, խորհուրդ է, առաջարկություն է ու պրծ, համ էլ էդ ո՞նց եղավ, որ էս դեպքում դրանց խորհուրդը հրաման է, մնացած գրեթե բոլոր դեպքերում առաջարկություն՝ կուզեք կընդունեք, կուզեք՝ չէ, Էլի պապանձվում էին:

Էսօր, պարզվեց, որ ընտրություններին մասնակցությունը գաղտնիք չէ, բաց բրախ տեղեկություն է: Բոլորը հնուց գիտեին որ դրա գաղտնի պահելը բացակաների փոխարեն քվեարկելու եւ լցոնելու հասարակ նպատակ ուներ, Մադագասկարից մինչեւ Լապլանդիա գիտեն էդ բոզության մասին:

Եթե քաղաքականություն լիներ Հայաստանում, Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանն պիտի հրաժարական տային, երդվեին, որ երբեք չեն զբաղվելու իրավաբանական եւ քաղաքական գործունեությամբ, ու միանային մեզ՝ խոզ պահեինք միասին, բայց իրենց պահած խոզերին ցավակցած կեղնիմ:

Քանի որ Հայաստանում քաղաքականություն չկա, բարոյականով՝ պիտի կախվեն մոտակա ջրհորդանից, կամ գիշերը ժամը 4-ին գնան գցվեն Կիեւյանից, որ փրկող չունենան: Բայց դե ինչ բարոյականության մասին է խոսքը, երբ Սերժիկիս պլանն են կատարում:

Ինչ մնաց, Ճիշտը մնաց, ճշտովը մնաց .... Հերիք խնդաք, խիղճ ունիք, քնած մարդ կա...

Էդ ընչի տեսնես, սերժիկենք որոշեցին շպագատ իջնել, ու նման օրենք ընդունել: Հասարակ, Ընտրական օրենսգրքով այլ հնարավորություններ է ընձեռել ընտրության արդյունքները իրենցով անելու համար, արել են այնպես որ 20-25 տոկոս քվե ունենալով անգամ տիրապետեն ԱԺ մանդատների մեծ մասին.

1. Բոնուսային համակարգ, դա այն է, ինչ ակամա փորձարկեցին Գյումրիում եւ բացահայտվեց Գյումրու դեպքով, կարող էր այդպես ակնհայտ չերեւալ առանց Գյումրու ավագանու ընտրությունների օրինակի, երբ իրենց կուսակցությունը, ստանալով կեսից պակաս քվե, կստանա պատգամավորական մանդատների կեսից ավելին, շատ կուզեին, որ Գյումրու օրինակով չբացահայտվեր դա, բայց բացահայտվեց:

2. Նույն օրենքով թույլ չեն տա 3-ից ավելի կուսակցության կոալիցիա, այնինչ կարող է լինել այնպես, որ 4 կուսակցություն իրենց քվեների հանրագումարում ունենան 50+ տոկոս, ու քանի որ այս օրենքով կոալիցվելու իրավունք չունեն, հանրապետականն իր մեկ կամ երկու ախպերիկների հետ կկազմի կոալիցիա, կստանա վերահիշյալ բոնուսով մանդատների մուկուչյան մեծամասնությունը («մուկուչյան մեծամասնությունը» նոր մաթեմատիկական հասկացություն է), ու Հայաստանի մամային բարեհաջող կարձակի Կիեւյան կամուրջի պռնկից...:

Այս երկու հնարքների մասին ասվել է այն պահից ի վեր, երբ հրապարակեցին իրենց ընտրական օրենսգրքի նախագիծը, ու չբանակցեցին այս խնդիրների շուրջ, բոլոր բջիջներով դեմ եղան սրա քննարկմանը: Ինչու ոչ հասարակ համամասնական հը՞, ե՞րբ ունեցաք ու մարսեցիք հասարակ համամասնականը, որ հիմա էլ պիրուետներ եք անում:

Ակնհայտորեն իրենց իրական վարկանիշն էլ են հաշվել, իրենց վարչական ռեսուրսի, կաշառքի, քրեաօլիգարխիկ եւ քվեարկիչ դասի ռեսուրսներն էլ են հաշվել ու էս գծագիրն իրենց դզում է, ռիսկային է, բայց վերարտադրողական է:

Դիտորդակլան առաքելությունները դիտարկելու են քվեարկության ընթացքը, կայֆ է չէ՞ ...:) Այս օրենքով արդեն մի քիչ քիչ են դիտարկելու, ավելի քիչ են խոսելու դիտարկածից, որովհետեւ ուշադիր դիտարկելը, այնուհանդերձ, Սերժիկի երիկամներին վնաս է: Բը: Ու էդ քիչ խոսելուն կողմ են քվեարկել ընդդիմադիր մի շարք կուսակցությունները, մեղայասսու՝ ընդդիմադիր բառի անհարկի օգտագործման համար: Հենց ասացիր կամ գրեցիր, որ «...իմ տեսածով ստեղ փող էին բաժանում», կբռնեն, կտանեն, ու առնվազն կտուգանեն 100.000 դրամ: Բա ազիզ ջան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին