▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սադոյանի որդին «քաշել» է մեկ ոստիկանի վահան, բայց տուժող է ճանաչվել 46 ոստիկան

 

armtimes.com-ը գրում է. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի որդու՝ Արեգ Սադոյանի գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան:

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչ սույն գործով առաջին նիստը սկսվելը կարգադրիչները դատարանի դահլիճում մի քանի շարք առանձնացրին հատուկ տուժող ոստիկանների համար: Այսպիսով՝  նրանք նիստերի դահլիճում 4 շարք զբաղեցրին: Ոստիկանների ուղեկցությամբ դատարան բերվեցին ամբաստանյալներ Արեգ Սադոյանն ու Ռաֆայել Կարագյոզյանը:

Անդրանիկ դատական նիստը, սակայն, երկար չտեւեց, քանի որ մեղադրող դատախազն ու գործով մի քանի տուժողներ չէին ներկայացել դատական նիստին:

Նշենք, որ Արեգ Սադոյանին մեղադրանք է առաջադրվել սույն թվականի հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկի պաշտպանիչ վահանը քաշելու համար:

Կայքի հետ զրույցում նրա հայրը՝ Արշակ Սադոյանն ասաց, որ թեեւ որդին այդ օրը եղել է Խորենացի փողոցում, սակայն զանգվածային անկարգություններին չի մասնակցել. «Մեկ րոպե, մեկ վայրկյան տեւողությամբ տեսագրության մեջ որեւիցե հստակ կադր չկա, որի մեջ նույնիսկ դեմքը կերեւա: Ընդամենը խանութներում ազատ վաճառվող գլխարկի եւ շապիկի նմանությամբ ուզում են մեղադրական գործ սարքեն, 3-8 տարի դատապարտեն մարդուն, առավել եւս, երբ այդ տեսանյութում այն անձը, որին նմանեցնում են տղայիս, որեւիցե լուրջ հանցագործություն չի կատարել: Տեսանյութի ամեն մի վայրկյանը ես հատուկ զննել եմ եւ կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ պարզ երեւում է, որ այդ անձնավորությանը ուղղակի հրել են դեպի առաջ, նույնիսկ առաջին շարք չի հասել: Նա փորձել է ամեն կերպ հեռանալ, բայց չի ստացվել: Ավելին, տեսանյութում հստակ երեւում է, թե նա ինչպես է փորձում հետ գնալ, դուրս գալ այդ հրմշտոցից: Իսկ քննիչը գրում է, որ նա փորձում էր առաջ գալ: Իմ կարծիքով՝ ամբողջությամբ հնարովի բան է եւ հիմա չեմ ուզում անդրադառնալ: Իմ պատճառով տղայիս են պատժում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

4 շարքով նստած տուժող ոստիկանները

Արշակ Սադոյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին