▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայ մեզ, որ գլխի մեջ այսպսիսի մտքեր տեղավորող ԱԺ փոխնախագահ ունենք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հերմինե Նաղդալյանն առաջարկել է նորանշանակ վարաչեպետին բարձրացնել պատգամավորների աշխատավարձը։ Անկեղծ չեմ հասկանում այս կին օլիգարխի ինչի է պետք ասեն մի 50 000-100 000 դրամ ավելի փող, երբ ինքն ունի բազամթիվ բիզնսներ, պահում է ճանապարհաշինության բոլոր տենդերները և պետական բյուջեի միջոցները փոշիացնելու ավելի արդյունավետ բոլոր ճանապարհներին տիրապետում։

Եվ ամենակարևորը, այդ փողն ԱԺ-ում նստած պատգամավորների 80 տոկոսի ինչներին է պետք, երբ մեծ մասն օլիգարխ են և վերջին 5-6 տարիների ընթացքում հաջողել են մի քանի միլիարդ դրամ ապօրինաբար դուրս բերել երկրից, իսկ մյուսն էլ իրենց կուսակցական հովանավորների միջոցով լրացնում են ցածր աշխատավարձի բացը։ 

Բայց ամենակարևորը, մի թե տիկին Նաղդալյանը կարծում է, թե պատգամավորներն այնքան լավ են աշխատում, որ արժանի են աշխատավարձի բարձրացման։ 
Առհասարակ,  Նաղդալյանը երկու դրդապատճառ կարող էր ունենալ իր հերթական անհեթեթ առաջարկությունը բարձրաձայնելու համար՝ ա. կամ շատ ագահ է, և ուզում է որքան կարող է գումար պոկել, բ. կարծում է որ լավ աշխատող պատգամավորներ են նստած խորհրադարանում։ 

Երկու դեպքում էլ` վայ մեզ, վայ մեզ, որ գլխի մեջ այսպսիսի մտքեր տեղավորող ԱԺ փոխնախագահ ունենք։

Կարեն Համբարձումյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին