▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդի փառքի ծառուղիում կբացվի Շառլ Ազնավուրի աստղը

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր անունով աստղ կունենա Հոլիվուդի փառքի ծառուղիում։ Այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը։ Աստղի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հինգշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 11-ին։ Քալիֆորնիա նահանգի սենատի պատգամավոր Քեւին դե Լեոնը նույնպես ներկա կլինի այս նշանակալից իրադարձությանը։

Տաղանդավոր երաժշտի աստղը կտեղադրվի «Pantages» թատերասարհի դիմաց, որտեղ հոկտեմբերի 28-ին նախատեսված է 92-ամյա երգչի համերգը։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին