▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կզավթի Մարնեուլը, Հայաստանը՝ Ջավախքը, Թուրքիան՝ Աջարիան. Ի՞նչ կմնա Վրաստանից

nyut.am-ը գրում է.Վրաստանի խորհրդարանի վերջին ընտրություններում ազգայնական համարվող «Հայրենասերների ալյանս» կուսակցությունը հաղթահարեց 5 %-ի արգելքը և մտավ խորհրդարան:

Խորհրդարանական երեք  ուժերից երկուսը համարվում են արևմտամետ կուսակցություններ, իսկ «Ալյանսը»՝ պրոռուսական: Կուսակցության առաջնորդներից Գեորգի Մագլախակելիձեն հայտարարել է, որ Վրաստանը չափից դուրս արևմտամետ  քաղաքականություն է վարում, և պետք է այն հավասարակշռել:

«Հայրենասերների ալյանսի» մեկ այլ առաջնորդ՝ Դավիթ Թարխան-Մոուրավին, ով իրեն համարում է վրացական վերջին թագավորի ժառանգորդ,  EurasiaNet կայքին տված հարցազրույցում ասել է, որ Վրաստանի իշխանությունների չափից դուրս փափուկ  քաղաքականությունը կարող է մասնատել Վրաստանը: 

«Ինչպես ռուսները զավթեցին Աբխազիան ու Հարավային  Օսեթիան, այդպես էլ Ադրբեջանը կզավթի  Մարնեուլը, Հայաստանը՝ Ջավախքը, Թուրքիան՝ Աջարիան: Եվ այդ դեպքում ինչ կմնա Վրաստանին»,- ասել է Դավիթ Թարխան-Մոուրավին:
«Թուրքիան երբեք չի եղել մեր բարեկամը, հիմա էլ չի մեր բարեկամը, ոչ էլ՝ ապագայում» նախկինում ասել էր նա:

Գեորգի Մագլախակելիձեի համոզմամբ Թուրքիայի նկատմամբ իշխանությունների մերձեցումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր  կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին