▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգամ տեղացու համար է դժվար աշխատանք գտնել, ուր մնաց՝ սփյուռքահայի

«Սիրիայում ահաբեկչական լուրջ պատերազմ է: Հակառակորդը տարբեր է, մոտեցումը՝ հրեշային: Այսօրվա դրությամբ Հալեպում չկա որևէ ապահով շրջան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սիրիահայերի շտապ օգնության և վերականգնման» ՀԿ մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ մեծ թվով հալեպահայեր Կանադա, Շվեդիա, Ավստրալիա են գնացել: Շատերն էլ Հայաստան են գալիս: Ոմանց համար այստեղ հասնելու խնդիրը նյութական վիճակն է.

«Աշխատանք գտնելու խնդիրէլ կա, եթե աշխատանք լինի, ապա բոլորն էլ կգան: Բայց, պետք է հաշվի առնել, որ անգամ տեղացու համար է դժվար աշխատանք գտնել, ուր մնաց՝ սփյուռքահայի, բայց կարելի է համապատասխան ծրագիր իրականացնել՝ օգտվելով ուրիշ երկրների օրինակից: Պետք է ներգաղթի մշակույթ ունենալ: Բոլորն են այսօր խոսում հալեպահայի՝ Հայաստանում սպասարկման, արհեստի բնագավառում նոր որակ մտցնելու մասին, ինչո՞ւ հնարավորություն չստեղծել՝ Հայատանում հաստատվելու համար»,-նշեց Մարիա Գաբրիելյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին