▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը նկատողություն արեց մորը

a1plus.am-ը գրում է. Այսօր ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ներկա գտնվեց «Հայաստան-Ռուսաստան-Իրան»  արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը, որի ընթացքում շրջեց հայ եւ արտասահմանցի արտադրողների տաղավարներով: Ծառուկյանի աչքից չվրիպեց իր մոր՝ Ռոզա Ծառուկյանի տաղավարը, որտեղ ներկայացված էր «Մուլտի Ագրո» ընկերության արտադրանքը:

Գագիկ Ծառուկյանը կես-կատակ, կես-լուրջ նկատողություն արեց տիկին Ռոզային՝ ասելով.

«Մեղրդ լավը չէ: Պիտի սպիտակը դնեիր, հինն ես դրել՝ մեկ, քո ճոխության հետ չի համապատասխանում՝ երկու: Գիտես՝ քո տղան արդարացի է, ճիշտը պետք է ասի»: Սրան ի պատասխան՝ Ռոզա Ծառուկյանը նշեց.

«Շատ ընտիր մեղր է, շաքարով չէ, բնական է: Մեր մասնագետներին հանձնարարի, որ լավ մեղր արտադրեն»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին