▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Աննա Էլբակյանի մայրը` հոգեբան Էլդա Գրինը

Այսօր 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է փորձագետ, հոգեբան Էլդա Գրինը: Նա դեասանուհի Աննա Էլբակյանի մայրն է:

Էլդա Գրինը ծնվել է 1928թ. մարտի 10-ին Թիֆլիսում: 1943թ. ավարտել է Երևանի թիվ 8 դպրոցը, 1947թ.` Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը: 1955թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել ԵՊՀ-ում: 1971թ. նրան շնորհվել է դոցենտի, 2003թ.` պրոֆեսորի կոչում:

Էլդա Գրինը հիմնականում զբաղվում էր հոգելեզվաբանության, սոցիալական հոգեբանության և իրավաբանական հոգեբանության հարցերով: Հեղինակ է 100-ից ավելի հոդվածների, բազմաթիվ մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, որոնցից առավել կարևորներն են` «Գերմաներենի հնչյունային կազմի յուրացման առանձնահատկությունները հայկական դպրոցում», «Խառնվածք», «Դատահոգեբանական փորձաքննություն», «Դատական գործունեության հոգեբանություն» և այլն: Հեղինակ է նաև գեղարվեստական գրքերի, որոնք տպագրվել են հայերեն, ռուսերեն, անգլերե ն, չեխերեն և այլ լեզուներով: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 3 ատենախոսություն:

1947թ. Էլդա Գրինը պարգևատրվել է «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ աշխատանքային արիության համար» մեդալով: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին