▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հալեպի Գյուլբենկյան մայրանոցի վրա հրթիռ է ընկել

Հալեպի մի քանի շրջանների մեջ հրթիռակոծությունները չեն դադարում՝ հակառակ բանակի արձանագրած առաջխաղացմանը և սիրիական բանակի ազդեցության ընդարձակմանը: «PERIO NEWS»-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 8-ին կեսօրից անց հրթիռ է ընկել ու պայթել Նոր Գյուղի մեջ գտնվող «Վ. Գյուլբենկյան» մայրանոց-հիվանդանոցի վրա: Պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ: Աղբյուրը նշում է, որ Հայ ծերանոցի շենքը նույնպես վնասվել է, սակայն մարդկային վնասներ չեն եղել: Ներկայումս վերանորոգումներ են կատարվում:

Նշվում է նաև, որ Հայ Ծերանոցի շենքը նույնպես վնասված է, սակայն մարդկանց վնասներ չեն հասցվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին