▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատագրած 800.000 հեկտարը խի՞ չեք «աչք կոխում».Ամարասի Արթուր

«Ամարաս» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել ԱԺ-ում վերին, 2-րդ պալատ ստեղծելու առաջարկով, որտեղ պետք է համամասնորեն ներկայացվեն պատգամավորներ՝ ոչ հայաստանաբնակ համայնքներից, քանի որ սփյուռաքահայությունն այսօր ավելի շատ խնդիրներ ունի: 

«Կա հայապահպանության վտանգ: Առաջարկում ենք ստեղծել հզոր ուժ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿ հիմնադիր, արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը(Ամարասի Արթուր):

Հարցը ներկայացրել են նաև նախագահ Սերժ Սարգսյանին: Լսել է, ընդառաջել, բայց ասել ՝ ձեր գործն է, գնացե՛ք զբաղվեք: Ստացվեց, կողջունեմ, չստացվե՛ց, դուք գիտեք:

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ Արթուր Ալեքսանյանը հայտնեց, որ պաշտպանելու են Սեյրան Օհանյանին:

«Մենք մտել ենք այս դաշտ, որ հարձակվենք, հանուն ազգի նոր բարձունքներ նվաճենք: Ինչ-որ եղել է, բացթողումներ արել ենք, թող մնա, պետք չէ դա մատի փաթաթան դարձնել: Պետք է առաջ գնանք: Եթե վատ գաղափարներ են, թքե՛ք մեր երեսին, ասե՛ք ամոթ ձեզ, այս ի՞նչ եք անում, իսկ եթե լավն է, համախմբվեք»,-նկատեց Արթուր Ալեքսանյանը:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ իշխանությունից դուրս գալուց հետո ընդդիմադիր դառնալուն, Արթուր Ալեքսանյանը նկատեց.

«Զինվորը երբեք չի կարող չկատարել հրամանը: Որ օրը որ չկատարեց՝ դուռը կբացեն ու կճանապարհեն: Իսկ, եթե Սեյրան Օհանյանի անցյալով այդքան հետաքրքրված եք, ապրիլյան պատերազմի, Մարտի 1-ի հետ կապված խոսում եք, դա ձեզ դուր չի գալիս, այդ նույն Սեյրան Օհանյանը 1992-94թթ. Արցախի Շտաբի պետն է եղել ու ինչ որ գրավել ենք, ինքն է կազմակերպել, մշակել: Ազատագրած 800.000 հեկտարը խի՞ չեք «աչք կոխում»: Մենք հող չենք հանձնել, ուղղակի նահանջել ենք, որ հակահարձակում լինի, կանգնեցրել են մեզ»:

Նախաձեռնության անդամ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ ասաց, որ տարօրինակ բան չկա նրանում, որ Օհանյանը պաշտոնից հրաժարվելուց հետո սկսել է խոսել երկրի թերություններից. «Քանի դեռ նա զինվորական է, նա ենթարկվում է համակարգին ու պարտավոր է ասել՝ «ճիշտ այդպես», իսկ իշխանությունից դուրս գալն ու այլընտրանք առաջարկելը ցույց է տալիս, որ նա համաձայն չէր Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի հետ: Մարդն ազնվորեն ասել է, որ դուրս է գալիս, քանի որ համաձայն չէ նրանց հետ»,-նշեց Ազատ Արշակյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին