▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Ղուլյանը նախագահի թեկնածո՞ւ

Այսօր կայացել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի մամուլի ասուլիսը: Խորհրդարանի խոսնակը նախ ամփոփել է անցած տարվա ընթացքում Աժ գործունեության արդյունքները, ապա՝ պատասխանել լրագրողների հարցերին:

Անդրադառնալով «Արցախպրես»-ի թղթակցի այն հարցադրմանը, թե Սահմանադրության նախագիծն ընդունվելու դեպքում, անցումային շրջանի համար ինքը պատրաստվում է արդյոք առաջադրել իր թեքնածությունը՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի համար, Ա. Ղուլյանը պատասխանել է, որ վաղաժամ է համարում դրա մասին խոսելը: «Այդ թեման չի քննարկվել ո ՛չ խմբակցությունում, ո ՛չ էլ ես ինքս եմ ինձ հետ քննարկել»,- ասել է Ղուլյանը: Նշենք, որ ըստ ԱՀ Սահմանադրության նախագծի՝ անցումային շրջանի համար Հանրապետության նախագահին ընտրում է Ազգային ժողովը՝ խմբակցությունների առաջարկությամբ, ով պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին