▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորի, հրամանատարի «դուխ»-ը 1000-ի վրա է, ազգը բանակի մեջքին կանգնած է.Ամարասի Արթուր

Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) խուսափում է խոսել բանակի թերությունների մասին ․

«Պետք է ամեն ինչ անենք, որ դրանք վերացնենք։ Այս նախարարը չլինի, մյուսն է անելու պահանջվածը, քանի որ ամեն ինչ օրակարգում է»,-ասում է նա՝ միևնույն ժամանակ չժխտելով, որ բանակը զարգանալու, փոփոխությունների տեղ ունի։

«Կա զինտեխնիկան լավացնելու խնդիր, չնայած կարևորը զինվորի, հրամանատարի «դուխ»-ը 1000-ի վրա է։ Բանակի առավելությունն այսօր այն է, որ ազգը մեջքին կանգնած է։ Ապրիլյան իրադարձությունը ցույց տվեց, որ մենք անպարտելի ենք»,-նկատում է Արթուր Ալեքսանյանը։

Մաղթանքն էլ մեկն է՝ նորանոր հաղթանակներ։ Վստահ է՝ բոլոր մարտահրավերները հաղթահարելու ենք ու պատվով լուծելու ենք մեր առջև դրված խնդիրները։

Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) Ղարաբաղյան ժողովրդա-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից եղել է նրա ակտիվ մասնակիցների և կազմակերպիչների շարքերում։ 1987 թ. մի խումբ համախոհների հետ միասին զբաղվել է Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի հետ միանալու կոչ անող պահանջի օգտին ստորագրություններ հավաքելու աշխատանքով։ 1988 թ. մասնակցություն է ցուցաբերել Ստեփանակերտում, Երևանում, Աբովյանում, Գյումրիում և Չարենցավանում ցույցերի և գործադուլների կազմակերպմանը։ Սումգայիթյան և Բաքվի ջարդերից հետո ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում զբաղվել է փախստականների տեղափոխման, ընդունման և տեղավորման խնդիրներով։ 1988 թ. մարտին հիմնադրել է «Ամարաս» արցախյան բարեգործական միությունը, որի գործունեության բուն նպատակն է եղել՝ ցուցաբերել հոգևոր, նյութական և բժշկական օգնություն բոլոր կարիքավորներին։

Անի Կարապետյան

 

Կարդացեք նաև՝  Բանակից խուսափում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունից վախեցողները, անպարտաճանաչները․Սարգիս Ստեփանյան

Գնացե՛ք սահմանամերձ դիրքեր ու տեսե՛ք առաջնագծում ծառայող որդիներիս․Գնդապետ

Որևէ բանակ երբեք չի հաղթել՝ խրամատներում նստելով և պասիվ պաշտպանություն կազմակերպելով․Սամվել Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին