▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե վահանը քաշելով 46 ոստիկան է վիրավորել, բա մի զենքով քանի՞ թուրք է խփել. Ռիմա Խանդոյան

armtimes.com-ը գրում է.«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին սույն գործով տուժող ճանաչված 46 ոստիկանից՝ 8-ը:

Խանդոյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ 2016 թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանի վահանը քաշելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Դատական նիստի ավարտին Արարատ Խանդոյանի մայրը՝ տիկին Ռիման, դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ասաց. «Եթե Խանդոյանը մի հատ վահան ձգելով 46 ոստիկան է վիրավորել, ապա պատերազմի դաշտում մի հատ զենքը ձեռքին քանի՞ թուրք է խփել»։ Արարատ Խանդոյանը, սակայն ընդհատեց մորը. «Մա՛մ, ցավդ տանեմ, էդ ոչ մի նշանակություն չունի, քանի որ մենք ապրում ենք անլեգալ ռեժիմում»,- նկատեց Արարատ Խանդոյանը: Նիստից հետո ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակիցներն արգելեցին Խանդոյանի մորը՝ Ռիմա Խանդոյանին, գրկախառնվել որդու հետ, թեեւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլատրել էր։ Մորը տեսակցել չթույլատրելու պատճառով Խանդոյանի եւ ուղեկցող ոստիկանների միջեւ թեթեւ ընդհարում տեղի ունեցավ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին