▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս մեկ ադրբեջանցի պատրաստվում է ընտանյոք հանդերձ փախչել Հայաստան

Ադրրբեջանի ևս մեկ քաղաքացի պատրաստվում է տեղափոխվել Հայաստան: Գուլիևը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված հայտարարությունը: Իր հայտարարության մեջ Գուլիևը պատմում է այն մասին, որ Լերիկի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովը բռնի կերպով իրենից վերցրել է իրեն պատկանող հողատարածքը: Դրանից հետո բնակչին կանչել են ոստիկանություն և սպառնացել, որպեսզի վերջինս ոչ մի տեղ բողոք չներկայացնի:

Հուսահատված Գուլիեւը նշել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը Հայաստան անցնելն է, քանի որ միեւնույնն է Ադրբեջանում իր բողոքներին ոչ ոք ուշադրություն չի դարձնելու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան էր տեղափոխվել թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը։ Նա հայտնել էր, որ իր ընտանիքով փախել է Ադրբեջանից՝ մահից խուսափելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին