▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեհրիբան Ալիևայի՝ ԱՀ առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելը կապված է Ալիևի ծանր հիվանդության հետ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով այսօր ԱՀ առաջին փոխնախագահ է նշանակվել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, որը կարող է պայմանավորված լինել ամուսնու՝ Իլհամ Ալիևի ծանր հիվանդությամբ: Դատելով այն գործողություններից, որոնք իրականացնում է Իլհամ Ալիևը վերջին երկու տարիների ընթացքում, կարելի է ենթադրել, որ վերջինս տառապում է ծանր հիվանդությամբ, հետևաբար խնդիր ունի հնարավորինս «օրինական ձևով» իշխանությունը փոխանցել իր ընտանիքին: Նշենք ընդամենը երկու քայլ, որոնք կհիմնավորեն նշված ենթադրությունը.

- 2016թ.-ի սեպտեմբերի 26-ին անցկացնում է սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում մտցնում է առաջին փոխնախագահի պաշտոնը՝ այսօր այդ պաշտոնում բերելով կնոջը: Բացի այդ նախագահի թեկնածուների առաջադրման համար պահանջվող տարիքային շեմն է փոխում՝ դուռ բացելով տղայի՝ նախագահի նստավայր մուտքի համար:

- Սա անում է այն պարագայում, երբ 2009թ.-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում հնարավորություն էր ստացել նախագահի պաշտոնում ցմահ մնալու, իսկ 55 տարեկանում արդեն մտածել իշխանության փոխանցման մասին մի փոքր օրինաչափ չէ և հավանական է, որ այդ ամենը կարող է լինել ծանր հիվանդության և վախճանաբանական մտքերի արդյունք ընդամենը:

Եվս մեկ անուղղակի փաստ՝ այս խնդրի հետ կապված.
- 2016թ.-ի ապրիլին ռազմական գործողություններ է սկսում Արցախի դեմ: Արդյո՞ք բացառված է այն, որ պատերազմի վերսկսման պատճառը չէր կարող լինել առանց արցախյան հիմնախնդրի իշխանությունը ընտանիքին փոխանցելու և դրանով սեփական ժողովրդի մեջ հերոսանալու մտայնությունը, որ ծանր հիվանդությամբ տառապող մարդու մոտ ոչ հազվադեպ հանդիպող երևույթ է:

Արտյոմ Տոնոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին