▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարնջի կեղևի մի քանի օգտակար կիրառություն

Ներկայացնում ենք նարնջի կեղևի 8 անսպասելի և օգտակար կիրառություն:

Սառնարանի տհաճ հոտ

Կեղևի վրա աղ ցանեք և դրեք մրգի և բանջարեղենի հատվածում: Այսպես կազատվեք սառնարանի տհաճ հոտից:

Փայտե կահույք

Ապակե տարայի մեջ կիսով չափ կեղև լցրեք, վրան քացախ: Թողեք 2 շաբաթ: Այս հեղուկով կարող եք մաքրել կահույքը:

Մաքրել չժանգոտվող մակերեսը

Մակերևույթը սրբեք պարզապես նարնջի կեղևով, բայց զգուշությամբ:

Թարմացնել հագուստները

Հագուստի մեջ նարնջի մի քանի կեղև թողեք: Նարնջի բուրմունքը կթարմացնի հագուստը:

Թարմացնել մազերը

Ցիտրուսային մրգերի յուղը հարմար է մազերի բոլոր տեսակների համար: Պարզապես, պետք է մի քանի կաթիլ յուղ ավելացնել շամպունի մեջ:

Վերացնել խոհանոցի լվացարանի տհաճ հոտը

Մի քանի կեղև դրեք ջրափողրակի մեջ:

Պայքարել մոծակների և այլ միջատների դեմ

Նարնջի կեղևի բույրը հաճելի է մարդուն, բայց տհաճ՝ միջատներին:

Կրակ վառել

Նարնջի կեղևը վառելով կարելի է կրակ ստանալ:

Blog168.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին