▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրում 57-ամյա շիզոֆրենիկ տղամարդը հարևանի 8-ամյա տղայի հետ անառակաբարո գործողություններ է կատարել

1in.am-ը գրում է. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վահե Խալաթյանի նախագահությամբ քննել  է Վաղարշակ Ղ.-ի վերաբերյալ գործը:

57-ամյա Վաղարշակը 2016 թվականի օգոստոսի 3-ին ոստիկանության բաժին էր ներկայացրել հիշողության կրիչ ու հայտնել էր, թե նրանում առկա են տեսաձայնագրություններ և ձայնագրություններ, որոնք վերաբերում են իր հարևան անչափահաս աղջիկների հետ անհայտ անձանց ունեցած սեռական հարաբերություններին:

Ոստիկանության բաժնում զննության է ենթարկվել հիշողության կրիչը ու պարզվել է, որ առկա է կրիչը ներկայացրած տղամարդու «լկտի զրույցը»՝ հարևան 8-ամյա տղայի հետ՝ «սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ»:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Օգոստոսի 22-ին Վաղարշակ Ղ.-ն ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել վերոհիշյալ հոդվածով: Վաղարշակն իրեն մեղավոր չի ճանաչել, ասել է, թե հարևան երեխայի հետ զրուցել է «դաստիարակչական նպատակով»:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վաղարշակ Ղ.-ն մարզի գյուղերից մեկում ապրում է միայնակ:  Նույն գյուղում ապրում է նրա եղբայրը, բայց եղբայրները չեն շփվում: Վաղարշակի եղբայրներից մեկը Ռուսաստանում է, մյուսը՝ Արցախում,  ծնողները մահացել են:

Վեց տարեկանում Վաղարշակը վթարի է ենթարկվել, լուրջ վնասվածք է ստացել գլխի շրջանում: Դրանից հետո նրա մոտ նկատվել են նյարդային խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում խորացել են, նա դարձել է դյուրագրգիռ:

Ժամկետային զինծառայության Վաղարշակը մեկնել է խորհրդային բանակ, Մուրմանսկում վեց ամիս ծառայել է, հիվանդության պատճառով զորացրվել և վերադարձել է գյուղ:

1990 թվականին ամուսնացել է ռուս կնոջ հետ, ունեցել է երկու երեխա: Բայց Վաղարշակի բնավորության պատճառով ընտանիքն անհաշտ է եղել, կինը կարճ ժամանակ անց երեխաներին վերցրել ու հեռացել է Ռուսաստան: Դրանից հետո Վաղարշակը իր երեխաներին չի տեսել, կապ չի ունեցել նրանց հետ, ինչը, ըստ դատական ակտի, ավելի է բարդացրել նրա հոգեկան վիճակը:

Վաղարշակը փորձել է ընտանիք կազմել նաև մի եզդի կնոջ հետ, բայց վերջինս նույնպես չի դիմացել, հեռացել է:

Վաղարշակը շփվել է հարևան երեխաների հետ, նրանց կանչել է իր տուն, խաղեր է խաղացել հետները, կոնֆետ ու քաղցրավենիք է հյուրասիրել:

2016 թվականի հուլիսին Վաղարշակը հարևան 8 տարեկան տղայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ՝ սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ «լկտի զրույց» է վարել տղայի հետ, ձայնագրել ու տեսանկարահանել է իրենց խոսակցությունը, և ինքն էլ այդ կրիչը ներկայացրել է ոստիկանություն…

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին